Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Այս տարվա փետրվարից հետո Թուրքիան այլևս չունի նախկին ռեսուրսները

Այս տարվա փետրվարից հետո Թուրքիան այլևս չունի նախկին ռեսուրսները
02.04.2023 | 21:39

Թուրքիան մինչև 2023 թվականի փետրվար իր արտաքին քաղաքականության հիմքում դրել էր երեք ֆունդամենտալ հիմնասյուներ` նոր օսմանիզմ, պանթյուրքիզմ և թուրանական կոնցեպտը։

Զուգահեռ, որպես իր «փափուկ ուժի» գործիք, օգտագործում է պանիսլամիստական կոնցեպտը, որը սակայն ակնհայտ է, որ կենսունակ լինել չի կարող։

Նախորդ երեք կոնցեպտները պահանջում են Թուրքիայից գնալ «վա-բանկ», առանց որի հաջողությունն անհնար է։

Մյուս կողմից, Թուրքիան չի' կարող գնալ նման ծայրահեղ քայլի, որովհետև դա հղի է նաև հակադարձ էֆեկտով` Թուրքիայի փլուզմամբ։

Պատմական-համեմատական մեթոդով վերլուծության դեպքում տեսնում ենք, որ երիտթուրքերի իշխանությունները ևս գնացին այդ քայլին, ինչը հանգեցրեց Օսմանյան կայսրության փլուզմանը։ Պատմությունը այս դեպքում ևս կրկնվում է, և ակնհայտ է, որ առնվազն այս տարվա փետրվարից հետո Թուրքիան այլևս չունի նախկին ռեսուրսները, որոնք, ըստ էության, մոտեցնում էին Թուրքիային միջազգային բախումների մեջ մտնելուն, ինչը ցածր հավանականություն էր ստեղծում Թուրքիայի համար հասնելու իր ազդեցության ընդլայնմանը, և չափազանց մեծ հավանականություն, որ Թուրքիան կհայտնվեր Օսմանյան կայսրության վերջին տարվա հանգրվանում։

Մարդկային զոհերը և տնտեսական սպասվելիք ճգնաժամը, ըստ էության, Թուրքիայի համար ստեղծել է հնարավորություն վերադառնալու Մուստաֆա Քեմալի «խաղաղություն հայրենիքում, խաղաղություն աշխարհում» հայեցակարգին, հրաժարվելով թուրանական, նեոօսմանական և պանթյուրքիստական ծրագրերից։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5308

Մեկնաբանություններ